Transfermarkt հեղինակավոր ինտերնետ-կայքը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային կիսապաշտպանների ցանկը։ Ըստ այդմ, այդ ցանկում առաջին հորիզոնականը գրավել է Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուրդ Բելինգեմը։ Քսաներկուամյա մարզիկի գինը կազմում է 160 միլիոն եվրո։ Երկրորդ հորիզոնականում իսպանացի 23-ամյա Պեդրին է՝ «Բարսելոնա» ակումբից։ Նրա գինը կազմում է 140 միլիոն եվրո։ Եռյակը եզրափակում է «Բավարիայի» կիսապաշտպան քսաներկուամյա Ջամալ Մուսիալան։ Նրա արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։ Ցանկում են նաեւ «Արսենալից»՝ Դեքլան Ռայսը, «Ռեալից»՝ Ֆեդերիկո Վալվերդեն, «Չելսիից» Քոուլ Փալմերը, որոնց արժեքը կազմում է 120-ական միլիոն եվրո։
Ժամանց
Ամենաընթերցված
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյա...
Կարճատեև հիվանդությունից հետո մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհա...
Երկու ուղևորի իջեցրել են․ ահազանգ՝ Զվարթնոց օդանավ...
Զվարթնոց օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին... (եթե չգիտեիք, իմացեք) Հետընտրական Հայաստանո...
Ղրիմում սարսափելի վիճակ է Կիևի հարձակումից հետո․ ն...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և բռնակցված Ղրիմո...
Կորուստների ինքնահոսը չես կարողանում կանգնեցնել․ ը...
Մենք հաճախ մանր-մունր թեմաների մեջ ենք խրվում, անկարևոր բաների վրա ծախսում մեր էներգիան, չնկատելով ա...
×
❮
❯