Ճապոնիայում որոշում է կայացվել հնգապատիկ անգամ թանկացնել երկիր մուտք գործելու միանգամյա վիզայի տուրքը՝ օտարերկրացիների համար։ Հուլիսից այն կկազմի 93 դոլար՝ 18,6 դոլարի փոխարեն։
Այս մասին հայտնում է Japan Today պարբերականը։ Տիկոյում վստահ են, որ այս որոշումը տուրիզմի վրա բացասական հետեւանք չի ունենա։ Վիզային տուրքերի վերանայում Ճապոնիայում կատարվում է սկսած 1978 թվականից՝ առաջին անգամ։
Բազմակի վիզաների տուրքը եւս կթանկանա՝ 37,19 դոլարից հասնելով 185,97 դոլարի։