Կառավարվո՞ղ, թե՞ անկառավարելի քաոս. ինչպե՞ս կարելի է բնորոշել այսօրվա իրավիճակը: Այն, ինչ մեր երկրում կատարվում է, մանրակրկիտ մտածված ծրագրի, հետեւողական քայլերի ու որեւէ կենտրոններում իրականացվող մշակումների արդյո՞ւնք է, թե՞ ուղղակի ինքնահոսի մատնված եւ ազատ անկման սկզբունքով երկիրը գահավիժում է անհայտ ուղղությամբ: Ես կասկածներ ունեմ, որ շատ բան երկրում դարձել է անկառավարելի, եւ այս իշխանությունն այլեւս անծրագիր, սպոնտան եւ մոտավորապես գործող մի խմբակի է վերածվել, որի անելիքների մի մասը դրսում է որոշվում, մյուս մասը` ով պատահի: Օրինակ, վստահ չեմ, թե Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրի հիմքում որեւէ տրամաբանություն ու հաշվարկ կա: Կամ՝ վստահ չեմ, որ ոստիկանության, քննչականի եւ ԱԱԾ-ի բոլոր գործողությունները կառավարությունից են համակարգվում: Տպավորություն ունեմ, որ ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, դատախազը, քննիչ-ոստիկանները հաճախ ինքնագլուխ եւ խարխափելով են գործում: Նրանց մոտ սկսել է ինքնապաշտպանության բնազդն աշխատել, որովհետեւ բոլորն այնպես են ապականվել ու օրենքի, Սահմանադրության համատարած ոտնահարումներին մեղսակից դարձել, որ գիտակցում են` իշխանափոխության պարագայում իրենցից ոչ մեկին չկա փրկություն: Եվ անգամ այդ շռայլ հավելավճարներն էլ են խոսում այն մասին, որ ապարատը «փախչում է» առաջնորդի տակից, եւ նա «մտրակի ու բլիթի» սկզբունքով մի կերպ փորձում է պահել համակարգը, որ չփլուզվի: Մեկին` պատժվելու վախը, մյուսին` բարձր աշխատավարձը, երրորդին` որեւէ այլ ճամբարում հանգրվանելու անհնարինությունը ստիպում են, որ մնան իր կողքին, աջակցեն իր վերարտադրությանը, ըստ այդմ` իրենց շարունակականությանը: Համակարգերը դեռ գործում են, բայց ներքին դժգոհությունն ահռելի չափերի է հասել:
Քաղաքականություն
Մտրակ ու բլիթ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯