«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի 60 հազար քաղաքացու քվե ոչնչացրեց միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը երեք մանդատ ավել ունենա, իսկ ՔՊ-ն կարողանա մի կերպ վարչապետ ընտրել՝ մանդատագողության արդյունքում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պրոցեսներ են սրանք, և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններում հաղթել է։
- Որպեսզի պարզ դառնա, թե ինչ մասշտաբների է ընտրությունը կեղծվել, հերիք է միայն մեկ հանգամանք հաշվի առնել․ անգամ Նիկոլի բացահայտ աջակից Դանիել Իոաննիսյանն է կոնկրետ փաստեր ու թվեր ներկայացնելով ապացուցում, թե Նիկոլի անձնական օգտագործման ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ինչպես էր ստում, երբ հայտարարում էր, որ չեղարկված ընտրատեղամասերի ձայները չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Իոաննիսյանը լինելով ՔՊ-ի պաշտպանը, հստակ թվերով ներկայացրեց, թե կոնկրետ քանի քվե կարող էր ունենալ ԲՀԿ-ն, և անցնել խորհրդարան, անգամ 4 տոկոսից ավելի ձայն էր հավաքելու ԲՀԿ-ն այդ պարագայում։ Անգամ նիկոլականներն են փաստում, որ Նիկոլը ընտրությունների արդյունքները ուզուրպացրել է, լկտիաբար ԲՀԿ-ից խլելով հինգ մանդատ, որից երեքը անցան Նիկոլ անհողին։ Այնպես որ ընտրությունների արդյունքները ճանաչելու, կամ չճանաչելու հարց չկա։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, և ՍԴ դիմելուն, ապա նրանք ճիշտ քայլ են արել, սակայն ես որևէ օբյեկտիվ սպասելիք չունեմ այդ դատարանից, թեպետ Վարչական դատարանը, որը չբեկանեց ընտրությունների արդյունքները, սակայն իր որոշման մեջ նշել էր, որ երեք ընտրատեղամասերում պետք է վերաքվեարկություն անկացնել։ Ընդդիմադիր ուժերը, կարող են, թե Իոաննիսյանի ներկայացրած փաստերը օգտագործել, որպես ՔՊ-ի աջակցի կողմից ներկայացված փաստերը, թե Վարչական դատարանի որոշումը։ Այն աստիճան ապօրինությունների է դիմել Նիկոլը, որ անգամ իրեն սպասարկող անձինք և ինստիտուտներն են արդեն աղաղակում այդ կեղծիքների մասին։ Վահագն Հովակիմյանը ըստ նույն Իոաննիսյանի՝ ստախոսի մեկն է, սակայն ես որևէ սպասելիք չունեմ ՍԴ-ից։
- Իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել, ինչի՞ համար են այդ քայլին փորձում դիմել։
- Դիմում են այդ քայլին, քանի որ Նիկոլը չունի սահմանադրական մեծամասնություն, և չի կարող սահմանադրություն փոխել՝ Ալիևի պատվերով։ Այժմ փորձում են փոփոխություններ մտցնել, որպեսզի Ալիևի քիմքին համապատասխան սահմանադրություն գրեն։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ հիմնական խնդիր՝ բավարարել Բաքվի և Անկարայի պահանջները։ Բայց ասեմ, որ նրանք այս ամենով չեն սահմանափակվելու։ Հենց այս պահին բացահայտ ագրեսիվ հայտարարություններ են նրանք հնչեցնում։ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը Թուրքիայում սովորական քաղաքական գործիչ չէ, այլ Էրդողանի կուսակցական գործընկերն է, և նրա հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չեն, պնդել է, որ չկա Թրիփի երթուղի, այն թուրանական ճանապարհ է, և այդ ճանապարհը Հայաստանը պետք է զիջի թուրքադրբեջանական կողմին, որպեսզի հայերը կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել։