Աննա Վարդանյանն ու Կարեն Մարտիրոսյանը նկարահանվել են «Լիլյա» սերիալում: Այն պատմելու է խորհրդային հայտնի արձակագիր եւ թարգմանիչ Լիլյա Բրիկի մասին։ Նկարահանումներն արդեն ավարտված են։ Նախատեսվում է, որ պրեմիերան կկայանա 2026 թվականին։ Կոնկրետ ժամկետ դեռ հայտնի չէ, սակայն ցուցադրվելու է ռուսական «Առաջին ալիքով»։ Ֆիլմի սյուժեի հիմքում Ռուսաստանի՝ 20-րդ դարի առաջին երեսնամյակի պատմությունն է՝ հեղափոխական իրադարձություններն ու խորհրդային իշխանության հաստատումը։ Առանցքում՝ Լիլյա Բրիկի ճակատագիրն է՝ կին, ով հանդիսացել է Վլադիմիր Մայակովսկու մուսան: Հիշեցնենք, որ Լիլյա Բրիկին անվանում են «ռուսական ավանգարդի մուսա»։ Նրան է պատկանել 20-րդ դարի ամենից հեղինակավոր գրական սալոններից մեկը։ 15 տարի եղել է Մայակովսկու սիրեցյալը։
Մշակույթ
Ամենաընթերցված
Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նի...
Փաշինյանը շարունակում է բռնաճնշումները քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այս և այլ թեմաներով զրուցել ե...
Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ
Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություն...
×
❮
❯