Բոլոր նրանք, ովքեր հիանում են Նիկոլ Փաշինյանով, նրան համարում են կայացած, լուրջ քաղաքական գործիչ, որն իր առջեւ նպատակներ է դնում եւ անպայման հասնում դրանց կատարմանը, հավանաբար մոռացել են, թե ինչքան խոստումներ ու նախաձեռնություններ է նա այս տարիներին առաջ քաշել, ապա մոռացել` անցել նորերին: Չենք հասնի նրա ընդդիմադիր ժամանակները, երբ արագաչափերն ու տուգանքներն էր խոստանում վերացնել, Սաշիկի 50/50-ները հետ բերել կամ վարչապետ դառնալով՝ բացում էր ԱԺ-ի ու նախագահականի դարպասները, թե` ժողովուրդ, հիմա սա ձերն է, վայելեք: Կանդրադառնանք ավելի ուշ սկսած նախաձեռնություններին, արած հայտարարություններին, տված խոստումներին: Ոչ ոք երեւի արդեն չի հիշում, որ 2019 թվականի մարտի 27-ին նա հայտարարել է. «Այսօր կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, եւ կասկած չունեմ, որ այն հաղթելու է նույնկերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը»: Կամ՝ երբ 2020-ի ապրիլի 23-ին կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին` միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիային. «Ժամը 21.00-ին անջատում ենք մեր տների լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերներն ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդը կարձագանքի»: Իսկ դրանից 4 տարի անց հայտարարում էր. «Աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ, պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձեւը»: 2020 թ. հոկտեմբերի 29-ին իր թվիթերյան էջում կոչ էր անում «ճանաչել Արցախի անկախությունը», գրում էր. «ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է»։ 2024-ին էլ հայտարարում էր` սահմանազատում կլինի, մեզ պատկանող հողերը հետ կտան: Անգամ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը կիսատ թողեց:
Քաղաքականություն
Կիսատ-պռատ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯