Նախօրեին կայացավ Գյումրիի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ընդունվեց կարևոր որոշումներից մեկը` հաստատվեց 2025 թվականի քաղաքի բյուջեն, որը 9 մլրդ. դրամից ավելի էր։ Որոշում ընդունվեց նաև համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը 30%֊ով բարձրացնել։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ այդ առիթով նկատեց, որ Շիրակի մարզի մյուս համայնքներում համայնքապետարանների աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է, քան մարզկենտրոն Գյումրունը։ Անգամ կատակով մի պատմություն հիշեց, թե տարիներ առաջ, երբ քաղաքապետ էր, գործուղվել էր արտերկիր, այնտեղ գործընկերները հետաքրքրվել էին իր աշխատավարձի չափով, նրանցից մեկն ասել էր, որ 15 հզր. եվրո աշխատավարձ է ստանում, ինքն էլ ամոթից պատասխանել է, թե դեռ իր աշխատավարձի չափը չեն որոշել։
Ուշագրավ էր, որ մի շարք այլ հարցերից բացի ավագանու անդամները քննարկեցին նաև ամանորյա զարդարանքի թեման։ Իմ հզոր համայնքը խմբակցության ավագանու անդամ Սուսաննա Մոսոյանը նկատեց, որ անցած տարի Գյումրին խղճուկ տեսք ուներ, չնայած նոր տոնածառ բերվեց, բայց չափերով , զարդարանքով և տեքսով զիջում էր նախկին , երկար տարիների, քամուց վնասված տոնածառին։ Ավագանու անդամը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բյուջեում նախատեսված մշակութային միջոցառումներին հատկացված 37 մլն. դրամը ներառում է նաև ամանորյա զարդարանքը, և հնարավո՞ր է այդ գումարով իսկապես տոնական մթնոլորտ ապահովել։ ՔՊ-ական ավագանիներից մի քանիսը արձագանքեցին, թե պետք է անցած տարի ունեցածի համար պարզապես «շնորհակալ լինել ու ավել-պակաս չխոսել», սակայն քաղաքապետը ընդունեց խնդիրը՝ նշելով, որ վերջին 30-40 տարիների ընթացքում նման խղճուկ ամանորյա զարդարանք չի եղել, և խոստացավ, որ այս տարի ամեն ինչ կարվի, որ Հանրապետությսն երկրորդ քաղաքին վայել ամանոր լինի։
Քաղաքականություն
Պիտի շնորհակալ լինեք, ավել-պակաս չխոսեք. Ավագանու ՔՊ-ական անդամներ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯