Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել կազմի փոփոխությունների ուղղությամբ և մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել երեք ֆուտբոլիստի հեռանալու գործընթացը։ Ակումբի նպատակն է ազատվել այն խաղացողներից, որոնք չեն մտնում նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ։
Տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է բաժանվել պաշտպան Ռաուլ Ասենսիոյից, ինչպես նաև հարձակվողներ Գոնսալո Գարսիայից և Ֆրանկո Մաստանտուոնոյից։
Նշվում է, որ Ասենսիոն դեռ հույս ունի պահպանել իր տեղը թիմում, սակայն նման զարգացումը քիչ հավանական է համարվում։ Նրա ներկայացուցիչ Ժորժե Մենդեշն արդեն զբաղված է պաշտպանի համար նոր ակումբ գտնելու հարցով։
Ինչ վերաբերում է Գարսիային և Մաստանտուոնոյին, ապա նրանք տեղյակ են, որ առաջիկա օրերին կհեռանան «Ռեալից»։