«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց աջակցում եմ», «ՀԱԵ բարենորոգման օրակարգն անհնարին է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման», «Մենք պետք է այդ ճգնաժամը հանգուցալուծենք, բայց դա չի լինի, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ»... «Իմ օրակարգը բացառապես հոգեւոր է եւ օրինական», «Ես հերքում եմ, որ մտածում եմ որեւէ տեղապահի մասին», «Եթե ես կարծիք արտահայտեմ որեւէ թեկնածուի վերաբերյալ, կնշանակի՝ խախտում եմ սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին»: Ձեր կարծիքով քանի՞ մարդու խոսքերն եմ վերեւում մեջբերել: Ցանկացած ադեկվատ մարդ կմտածի, որ դրանց հեղինակներն առնվազն 2 տարբեր մարդ են, ընդ որում` միանգամայն հակառակ հայացքներ ունեցող: Մեկը Եկեղեցու գործերին է միջամտում, չի հարգում եկեղեցի-պետություն տարանջատումը, մյուսը հարգում է օրենքն ու Սահմանադրությունը, Եկեղեցին` որպես ինքնուրույն կառույց: Իրականում այս մտքերն արտասանել է նույն անձը` Նիկոլ Փաշինյանը, որի անձի երկվության հետ մենք առաջին անգամ չէ, որ բախվում ենք: Վերջին ճեպազրույցի ժամանակ արտաբերած այլ մտքեր էլ են խոսում անձի երկվության մասին: Հարց են տալիս` Դուք հայտարարեցիք, որ կաթողիկոսն այլ երկրի գործակալ է, բայց դրա հետ կապված ոչ մի վարույթ իրավապահները չեն հարուցել, դա կնշանակի` ցանկացած մեկը կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել, եւ դա որեւէ հետեւանք չի ունենա: Ի՞նչ է պատասխանում պետության թիվ մեկ պաշտոնյան: Ասում է` ինչ-որ լրատվամիջոց թղթեր է հրապարակել, իրավապահները թող դրանք քննեն: Ասում է` կա նաեւ այլ պետության հետ հարաբերությունները չփչացնելու խնդիրը: Այս մարդը կարծում է, որ իր հայտարարությամբ հարաբերություններ չի փչացնում, միայն վարույթով դրանք կփչանան:
Քաղաքականություն
Անձի երկվություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯