Ողջ իրավապահ համակարգը լծվել է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները եւ ՔՊ-ի շահերը սպասարկելու գործին: Աջ ու ձախից բողոքներ ենք լսում, որ շարքային մարդկանց ունեցվածքի եւ անձի նկատմամբ ոտնձգություններին վերաբերող դիմումները չեն քննվում, չեն բացահայտվում, ամիսներով ձգձգվում են վարույթները: Իսկ ինչպե՞ս քննեն, երբ 53 քննիչ միայն Սամվել Կարապետյանի գործի քննությանն է ներգրավված: Գործ, որը բխում է բացառապես Փաշինյանի քաղաքական պահանջներից եւ վրեժխնդրությունից: Մի այդքան քննիչ էլ զբաղված է հոգեւորականների գործերի քննությամբ, որոնք ոչ միայն իրավական հիմքից զուրկ են, այլեւ մեր երկրի խայտառակությունն են, մեր ազգի ամոթը: Իսկ որքա՜ն քաղաքական գործեր են քննում դատարանները` դատավորների անասելի ծանրաբեռնվածության եւ գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում չավարտելու հազարավոր դեպքերի ֆոնին: Սրանք` քննչական, հակակոռուպցիոն կոմիտեները, դատարանները, իսկ ինչո՞վ է զբաղված դատախազությունը․ ուսումնասիրում է Հայ առաքելական եկեղեցու գույքն ու գործունեությունը: Օրինակ, դիմել է Իջեւանի ավագանուն, թե գյուղերից մեկում երաժշտական դպրոցի շենքը տարիներ առաջ հանձնել եք Եկեղեցուն, մտեք դատարան` հետ պահանջեք այդ գույքը: Իսկ շենքում, պարզվում է` մանկական կենտրոն է գործում, որտեղ գյուղի երեխաները նկարչություն, գորգագործություն, քանոն նվագել են սովորում: Իսկ ի՞նչ է անում մեր երկրի անվտանգությունն ապահովելուն կոչված կառույցը` ԱԱԾ-ն: Այցելում է հոգեւորականներին, ստիպում դուրս գալ կաթողիկոսի դեմ, պատարագների ժամանակ զեղչել նրա անունը: Կաթողիկոսին էլ փոխանցում են, որ եթե հանկարծ Եպիսկոպոսաց ժողով անես, էլի սրբազաններ կկալանավորեմ: Ահա, այսպիսի նողկալի միջավայր է ձեւավորել մեր երկրում Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքականություն
Նողկալի մթնոլորտ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯