Մոտ մեկ ամիս առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, Փաշինյանի «լյուբիմչիկ» Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, թե իր ղեկավարած նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանել մեքենաների տեխնիկական զննության կայաններում։ «Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, եւս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։ Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին եւ վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու եւ հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- նշել է նախարարը։
Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Խուդաթյանի այս հայտարարությունն իրականում թոզփչոցի է` որոշ տեխնիկական զննության կայանների գործունեությունը կասեցվել է, որովհետեւ այն շահավետ բիզնես է, այսպես կոչված` դաշտը վերաձեւում են, հին կայանները դուրս են մղվում` նորերի համար տեղ ազատելով: Նոր լիցենզիա ստացողներն այս կամ այն կերպ կապված են նախարարի, նրա մերձավոր շրջանակի հետ, որովհետեւ լիցենզիան տալիս է նախարարությունը: Տեխզննություն իրականացնող ՍՊԸ-ներին լիցենզիա տալով՝ նախարարությունը կառավարում է այս ոլորտը։ Անգամ երբ տեսչական մարմինը, որը նախարարության ենթակայությամբ չի գործում, այլ վարչապետի աշխատակազմի, ստուգումների արդյունքներով որոշում է լիցենզիայից զրկել այս կամ այն ընկերությանը, հաշված օրերի ընթացքում նույն մարդն այլ անունով, այլ ՍՊԸ-ով նորից լիցենզիա է ստանում նախարարությունից եւ շարունակում գործունեությունը։
Քաղաքականություն
«Հրապարակ». Տեխզննման մութն ու ստվերը. ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯