Ժամանց

Մխիթարյանը պատմել է հոգեբանական ծանր շրջանի մասին

Մխիթարյանը պատմել է հոգեբանական ծանր շրջանի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչում կրած ծանր պարտությունից հետո թիմի հոգեբանական վիճակին և այդ դժվար շրջանը հաղթահարելու գործընթացին։

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ կարևոր է հիշել այն երկար ու բարդ ճանապարհը, որն անցել է թիմը ողջ մրցաշրջանի ընթացքում։ Նրա խոսքով՝ մրցաշրջանը եղել է չափազանց ծանրաբեռնված, քանի որ հաշվի առնելով նաև աշխարհի ակումբային առաջնությունը՝ «Ինտերը» անցկացրել է ընդհանուր առմամբ 63 հանդիպում։ Այդ պայմաններում թիմի ղեկը ստանձնել է Քրիստիան Կիվուն, ով շատ բարդ պահին կարողացել է խաղացողներին փոխանցել վստահություն և նոր էներգիա՝ օգնելով հաղթահարել ՊՍԺ-ի դեմ եզրափակիչի ցավալի պարտությունը և կենտրոնանալ առաջիկա նպատակների վրա։

Մխիթարյանը ընդգծել է, որ ֆուտբոլում հոգեբանական վերելքներն ու անկումները անխուսափելի են։ Եզրափակիչում կրած պարտությունից հետո թիմում եղել է մեծ հիասթափություն, սակայն ժամանակի ընթացքում բոլորը հասկացել են, որ առանց հոգեբանական վերականգնման և ինքնավստահության վերադարձի հնարավոր չի լինի ապագայում պայքարել բարձր նպատակների և լուրջ հաջողությունների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image