Նիկոլ Փաշինյանն այսօր երկար-բարակ փորձեց բացատրել, թե ինչու Հայաստանը չի կարողանում զենք ձեռք բերել: Նրա խոսքով` դա ունի մի շարք կոմպոնենտներ, այդ թվում` ֆինանսական, քաղաքական, տրանսպորտային և այլն: Ըստ նրա` կա երկիր, որը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, սակայն հասկացրեց, որ Ադրբեջանը դեմ է, որ կոնկրետ երկիրը (հավանաբար` Ռուսաստանը) զենք վաճառի մեզ:
Մյուսը, ըստ երկրի գերագույն հրամանատարի, այն է, որ երկրներ կան, որոնք ցանկանում են մեզ զենք վաճառել, սակայն զենք չունեն: Նրա խոսքերից չհասկացանք, թե ինչպե՞ս են պատրաստվում մեզ զենք վաճառել, եթե զենք չունեն:
Այս աբսուրդ մտքից հետո նա մեկ այլ աբսուրդ միտք էլ հայտնեց, թե ինչու մենք չենք կարողանում զենք գնել:
«Զենք գնելը կապված է նաև անվտանգային նոր սպառնալիքների հետ»,-ասաց գերագույնը:
Մի խնդիր էլ մատնանշեց` տրանսպորտային խնդիրը, ու հիշեցրեց, որ մենք ծով չունենք, որ միջազգային ջրերով կարողանանք զենք ներկրել Հայաստան:
Ու նույնիսկ մեր լաստանավը, որ պետք է գործարկվել դեռ հունիս ամսից, բայց մինչ օրս այդպես էլ չի գործարկվել, փաստորեն, չի կարող օգնել մեզ այս հարցում:
Մի խոսքով` Նիկոլ Փաշինաւնը փակեց բոլոր հարցերը, թե ինչու մենք զենք չենք ներկրում, այդ թվում հատկապես` հարձակողական զենքեր: