Հասարակություն

Եվրոպայի ու ՌԴ-ի մի մասը վառվում է, մյուս մասում՝ ջրհեղեղներ են․ 1600 տարվա մեջ առաջին անգամ ՝Գոլֆստրիմի ռեկորդային ցուցանիշ

Եվրոպայի ու ՌԴ-ի մի մասը վառվում է, մյուս մասում՝ ջրհեղեղներ են․ 1600 տարվա մեջ առաջին անգամ ՝Գոլֆստրիմի ռեկորդային ցուցանիշ

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջրհեղեղների ու բնական հրդեհների հետևանքները չեզոքացնելու թեմայով խորհրդակցությանը հայտարարել է, որ Ռուսաստանի որոշ շրջաններում բնական աղետներն իրենց ծավալներով աննախադեպ են․ « Բավարար է ասել, որ հիմա հարավում երբեմն մի քանի ժամվա ընթացքում տեղումները հասնում են ամսվա կտրվածքով առավելագույն մակարդակին» ,-ասել է Պուտինը։ 
Իսկ Սիբիրում և Հեռավոր Արևելքում՝ հակառակը․ երաշտի և քամու ուժգնացման հետևանքով տարածվում են անտառային հրդեհները։ Այս ամենը, ըստ ՌԴ ղեկավարի, հուշում է այն մասին, որ պետք է լրջորեն զբաղվել բնապահպանական և կլիմայական օրակարգով։ Անտառային հրդեհները մոլեգնում են առաջին հերթին Յակուտիայում, որտեղ հրդեհների տարածքը կազմել է 1, 3 մլն․ հա։ 
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 14-ի առավոտյան հարավային ցիկլոնը ՌԴ հարավում՝ Կերչում, Անապայում բերել է անձրևաբեր ամպեր, որոնց տեղումների քանակը 2-3 անգամ գերազանցել է այս շրջաններում ամսական տեղումների քանակը։
Կուբանում ջրասույզ է եղել 1,3 հազար տուն, մի քանի տասնյակ հազար մարդ մնացել է առանց հոսանքի։ Գերմանացի գիտնականների տվյալներով՝ Գոլֆստրիմը (Ատլանտյան օվկիանոսում տաք ծովային հիմնական հոսանք) ռեկորդային կերպով թուլացել է Գրենլանդիայի սառույցների հալոցքի պատճառով առաջացած աղազրկման պատճառով։ Նման բան վերջին 1600 տարում չէր եղել։ Գիտնականներն ասում են, որ Ատլանտյան միջերկրական պարուրող շրջապտույտի կոլափսի դեպքում Եվրոպայի համար հետևանքներն ամենաաղետալին կլինեն։ Եվրոպայի մի մասն արդեն հրդեհների մեջ է։ Իտալիայի հարավում մոլեգնում է «Լյուցիֆեր» անվանումը ստացած հակացիկլոնը, որի պատճառով Սիցիլիայում և Սիրակուզայում օդի ջերմաստիճանը հասել է + 48,8. ։Նման սաստիկ շոգեր այնտեղ չեն հիշում։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image