Թավշյա իշխանությունների և իրենց քաղաքական սպասավորների հերթական Ֆեյքը կեղծ «եվրաինտեգրացիայի» մասին սպասելիորեն պայթեց։
Այսպիսով, Եվրոպական Միության արտաքին գործերի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն միանշանակ հայտարարեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունները ոչ մի դեպքում չեն նշանակում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության բանակցություններ կամ ինտեգրացիոն գործընթաց:
Այսինքն՝ Ստանոն թքում է նրանց երեսին, ովքեր շարունակում են խաբել հայ ժողովրդին և այժմ «երգում» են այն մասին, որ բոլոր աղետալի կորուստները, Արցախի ժամանակավոր օկուպացիան, ազգային նվաստացումը, Հայաստանի փուլային մասնատման հետ խայտառակ համաձայնությունը, որի հետ մեզ փորձում են հաշտեցնել թավշյա իշխանությունները, այս ամենն այժմ իբր արվում է նրա համար, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ։ Իրականում Պետեր Ստանոյի հայտարարությունը միանգամայն տրամաբանական է և տեղավորվում է Հարավային Կովկասում Արևմուտքի քաղաքականության մեջ։
Ավելի ճիշտ, Հայաստանը ԵՄ-ին սկզբունքորեն պետք չէ, քանի որ նույն ԵՄ-ն արդեն կողմնորոշվել է տարածաշրջանում իր գեոռազմավարական առաջնահերթությունների հարցում, և այդ առաջնահերթությունները Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով նշանակում են ռազմավարական գործընկերություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ինձ կարող են առարկել՝ իսկ վիզաների չեղարկման շուրջ բանակցություններն ինչի՞ մասին են այդ դեպքում։
Պատասխանը հետևյալն է. եթե մենք գոնե հպանցիկ կարդանք նույն եվրոպացիների հայտարարություններն այն մասին, թե ինչ է իրականում նշանակում Հայաստանի համար վիզաների չեղարկումը, ապա կկարդանք, որ վիզաները չեն չեղարկվում, այլ ընդամենը փորձելու են կիրառել տուրիստական նպատակներով վիզաների ազատականացման մեխանիզմ։
Այսինքն, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ համաձայնելով Արցախի դավաճանությանը և Հայաստանի մասնատմանը, դրա փոխարեն հնարավորություն կստանա փախչել Եվրոպա, այնտեղ ապրել և աշխատել, ապա տուրիստական վիզաների չեղարկումը, որի շուրջ ենթադրաբար բանակցություններ են ընթանալու, բացարձակապես բացառում է Եվրոպայում մնալու հնարավորությունը։
Աշխատանքային վիզաները և Եվրոպայում բնակվելու համար վիզաները ոչ ոք չի չեղարկի, հիշեք դա մեկընդմիշտ։
Եվրոպային պետք չեն էմիգրանտների նոր հոսքեր։
Մանավանդ որ միջին եվրապացին չի տարբերում՝ դու հայ ես, թե, օրինակ, պակիստանցի, դու անտեր էմիգրանտ ես իրենց աչքում և վերջ։
Չե՞ք հավատում։ Հարցրեք վրացիներին, նրանք ձեզ ամեն ինչ շատ մանրամասն կպատմեն։
Բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ որոշ մարդիկ փորձում են չնկատել ճշմարտությունը, որոշ մարդիկ ավելի ուրախ են, երբ նրանց դեմքին ստում են, որ շուտով բոլոր «հպարտ» քաղաքացիները «Ապագա Կա» բղավելով կհակտնվեն եվրոպական դրախտում։
Դա անհնարին խաբկանք է, որով մեզ բոլորիս շանտաժ են անելու։
Չնայած դա, իհարկե, չի խանգարի հայ եվրոծաղրածուներին հերթական խայտառակ բալագանն անել և նորից խաբել մարդկանց, օրինակ, ստորագրահավաք կազմակերպելով՝ Հայաստանին ԵՄ-ում ընդգրկելու պահանջով։
Հիմա հարցրեք, թե ումի՞ց են դա պահանջելու։
Հարցրեք ինքներդ ձեզ և հասկացեք, որ մեզ կրկին բացարձակ ապուշի տեղ են դնում, երբ համոզում են համաձայնել դառնալ ԵՄ անդամ։