Հասարակություն

Կառավարությունից հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

Կառավարությունից հաստատում են՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրի Հունանյանից նամակ ստացել է

Մենք այսօր տեղեկություն էինք տարածել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 «Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»»:

Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, սակայն մանրամասներ չփոխանցեց.

«Հաստատում ենք, որ նամակ ստացվել է Նաիրի Հունանյանից, բովանդակության մասին ոչինչ չենք կարող ասել՝ կոնֆիդենցիալ է»:

Ա. Խաչատրյանը նշեց նաև, որ չգիտի՝ վարչապետն արձագանքելո՞ւ է նամակին, թե՞ ոչ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image