Հասարակություն

Նախագահի աշխատակազմը մոտ 1 մլն դրամի զուգարանի թուղթ է գնել

Նախագահի աշխատակազմը մոտ 1 մլն դրամի զուգարանի թուղթ է գնել

ՀՀ նախագահի աշխատակազմի 2023 թվականի պետական գնումներից տեղեկանում ենք, որ նախագահի աշխատակազմը 928 հազար 138 դրամի զուգարանի թուղ է գնել ընդհանուր 1400 հատ։ Գնումը 1 տարվա համար է։

Ի դեպ, նախագահի աշխատակազմը այնքան «թափանցիկ» է գործում, որ միակ պետական մարմինն է, որը առանձին տողով հրապարակում է զուգարանի թղթի գնումը, մյուս մարմիններն ու գերատեսչությունները այդ տեղեկատվությունը հրապարակում են ընդհանուր կենցաղային ապրանքների գնման տակ։

Չի բացառվում է, որ գնման հրապարակայնության նման ձևը նախագահի աշխատակազմի վրա ուշադրություն հրավիրելու ձև է, որովհետև մինչ այժմ նախագահը աչքի է ընկել հիմնականում սկանդալներով՝ Փաշինյանին Թուրքիա օգնություն ուղարկելու համար շնորհակալություն հայտնելով, Բրիտանիայի թագուհու հոգեհանգստին սելֆիներ անելով ու բրիտանական լրատվամիջոցների աստղը դառնալով, սրա- նրա համար դաշնամուր նվագելով և այլն, զուգարանի թղթի գնումն էլ այս օպերայի շարունակությունն է։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image