Խմբագրի կողմից

Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում․․․ երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում

Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում․․․ երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում

Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում. որովհետև չի համարձակվում միտինգ անել: Հույս չունի, որ գոնե քիչ թե շատ բազմամարդ միտինգ կստացվի: Իսկ 10-20-30 մեքենայից կազմված շարասյուն կազմելը բարդ չի և այդ շարասյունն արդեն բազմամարդության տպավորություն է թողնում...դե, իսկ մեքենայի մեջ թաքնված մարդիկ համ ծառայություն են մատուցում իշխանություններին, համ շատ չեն երևում մարդկանց աչքին:

Չզարմանաք, որ էդ մարդկանց մի մասը վաղը հայտնվի նաև ընդդիմադիրների հավաքներին: Ու մի մոռացեք, որ «կյանքի-մահվան» համար պայքարի այս փուլում ողջ ադմինիստրատիվ ռեսուրսն են գործի դրել` համայնքապետերով, ուժայիններով... և անգամ «ծանր հրետանին»` Աննան այսօր միացավ նախկին ամուսնուն...երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում:

Գիտե՞ք ինչու է վերջին տարիներին շոուներ, վարչաբենդեր, ջենիֆերլոպեսներ, համերգներ, ամանորյա քեֆ-ուրախություններ կազմակերպում, այսօր էլ Գյումրիում հերթական համերգն է լինելու...որ իր իսկ պատճառած սթրեսից ու հոգեբանական տեռորից հոգնած մարդիկ մի քիչ լիցքաթափվելու համար ակամայից մասնակցեն դրանց ու ներկայացնի, թե դա իր ընտրազանգվածն է, իրեն այդքան մարդ է ընդունում-ընտրում...

Եվ այս տիտանական ջանքերի ու խորամանկությունների իմաստը մեկն է` ներշնչել հանրությանը, որ իրենք արդեն «կրել» են հունիսի 7-ի ընտրություններում` բոլոր նորմալ հայ մարդկանց պարտության մատնել...

Բայց մարդիկ պետք է հստակ գիտակցեն, եթե այս անգամ էլ հաջողվեց խաբել, ֆռռացնել հանրությանն ու 21 թվի պատմությունը կրկնել, հաջորդ ելույթներից մեկում արդեն բացատրելու է, թե ինչու հայերն իրավունք չունեն պետություն ունենալու և ինքն ինչպես է ընտրություն կատարել` 2 միլիոն մարդու կյանք «փրկելու» և Ադրբեջանի մարզ դառնալու միջև ու ինչ մեծ «խիզախություն» է դրսևորել այդ բարդ որոշումը կայացնելիս, իսկ որոշ մտավոր հետամնացներ էլ առաջարկելու են նրա արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում...

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image