Քաղաքականություն

«Քաղաքական հաշվեհարդար է, կասկած չունեմ»․ Ստեփանյանը՝ կնոջ մեքենան այրելու մասին

«Քաղաքական հաշվեհարդար է, կասկած չունեմ»․ Ստեփանյանը՝ կնոջ մեքենան այրելու մասին

«Քաղաքական հայացքների պատճառով է, կասկած չկա»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցածին։ Քիչ առաջ հայտնել էինք, որ գիշերը այրել են Ստեփանյանի կնոջ մեքենան, որը կայանված է եղել տան բակում։

«Քաղաքական հայացքների համար, այլ կասկաներ չկա։ Ես որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ չեմ ունեցել։ Իմ տունը սեփական տուն է, 7 տարի է սարքել եմ, իմ տան դուռը 7 տարի է բաց է, անգամ բանալիով չի փակվել, եթե որեւէ մեկի հետ նախկինում խնդիր ունեցած լինի, արդեն հաշվեհարդար տեսած կլինեին»,-ասաց նա։

Ստեփանյանը չի բացառում, որ սա կարող է Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի մասնակցության տեղի ունեցած ծեծկռտուքի շարունակությունը լինեն։ «Իհարկե չեմ բացառում, սրանցից ամեն ինչ սպասելի է։ Փաստորեն ով դուրս է գալիս ՔՊ-ի դեմ, բացահայտում կոռուպցիան, նրա հետ այսպես են վարվում, քաղաքական հաշվեհարդար են տեսնում»,-նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image