Այլ

Աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը

Աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը

Global Fire Power-ը հրապարակել է 2024 թվականին աշխարհի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրների ցանկը (ընդհանուր առմամբ 145 պետությունների զինված ուժերի հաշվարկով)։

Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով 60 անհատական ​​գործոններ, ինչպիսիք են՝ զորամասերի քանակը, բանակների ֆինանսական և նյութատեխնիկական հնարավորությունները և այլն։

Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը հետևյալն է.

1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Հարավային Կորեա
6. Մեծ Բրիտանիա
7. Ճապոնիա
8. Թուրքիա
9. Պակիստան
10. Իտալիա

Ֆրանսիան (11) չի ընդգրկվել աշխարհի ամենահզոր բանակների տասնյակում: Իրանը ցուցակում զբաղեցրել է 14-րդ տեղը, Եգիպտոսը՝ 15-րդ, Իսրայելը՝ 17-րդ, Ուկրաինան՝ 18-րդ, Գերմանիան՝ 19-րդ հորիզոնականները։

Հայաստանի զինված ուժերը վարկանիշային ցանկում է 102-րդն է, ադրբեջանական բանակը՝ 59-րդ տեղը, Վրաստանը՝ 84-րդը։ 

Ցուցակի համաձայն՝ աշխարհի ամենաթույլ բանակներն ունեն՝ Բենինը (141), Սոմալին (142), Սուրինամը (143), Մոլդովան (144) և Բութանը (145)։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image