Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա կապույտ վառելիքի մատակարարումն ապահովող գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել։
Միջադեպը գրանցվել է Չուվաշիայի տարածքում։
Հաղորդվում է, որ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 1 մարդ։
Հատկանշական է, որ վերջին շրջանում ՌԴ տարբեր հատվածներում պայթյուններ են տեղի ունենում տարբեր ենթակառուցվածքներում։
Ավելի վաղ, Ուկրաինայում ակնարկել են, որ իրենք շարունակաբար պայթյուններ են իրականացնում ՌԴ տարածքում՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում խտրություն չդնելով պայքարի միջոցների մեջ։