Այլ

Ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ նավթը շարունակում է թանկանալ

Ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ նավթը շարունակում է թանկանալ

WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 110 դոլարը։ Վերջին անգամ նման գնանիշ այս տեսակի նավթի համար արձանագրվել էր 2013 թվականի սեպտեմբերին։ Երեւանի ժամանակով 10․56-ի դրությամբ WTI-ն թանկացել է մեկ բարելը 6,4 տոկոսով, կազմելով 110,03 դոլար։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմում է 111,6 դոլար։ Այս գնաճը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հատուկ գործողության հետ։

Նշենք, որ շուկայում նավթի պակասորդից խուսափելու համար, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ռազմավարական ռեզերվից վաճառքի հանել 30 միլիոն բարել նավթ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image