Այլ

Անկարայում ռուսական դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն

Անկարայում ռուսական դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են թուրքական արտաքին քաղաքական գերատեսրություն՝ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացման հետ կապված բացատրություններ տալու։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։ Թուրքական ԱԳ նախարարությունում դեսպան Երխովին անհանգստություն են հայտնել, կապված անվտանգային ոլորտում առաջացած խնդիրների հետ, որոնք ծագել են սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում՝ հաճախակիացող հարվածների հետեւանքով։ Դեսպան Երխովին նաեւ ասել են, որ հարվածներն իրականացվում են այնպիսի շրջաններում, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում եւ սպառնալիքներ է ստեղծվում ռեգիոնի կայունության եւ անվտանգության համար։ Նշենք նաեւ, որ դեսպան Երխովին թուրքական ԱԳՆ կանչելու մասին այս լուրը չի հաստատվել ոչ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, ոչ ռուսական դեսպանատան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image