Հասարակություն

Լարիսա Մինասյանը մեկնեց Հայաստանից

Լարիսա Մինասյանը մեկնեց Հայաստանից

Երևան-Դոհա-ԱՄՆ չվերթի բիզնես-կլասով այսօր Հայաստանից ԱՄՆ է մեկնել Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանի մասնաճյուղի երկարամյա ղեկավար Լարիսա Մինասյանը։ Նա 21 տարի ղեկավարել է Սորոսի հիմնադրամը եւ օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ ամենայնի՝ Հիմնադրամը որոշեց փոխել տնօրենին, որպեսզի իր դեմ ուղղված բացասական վերաբերմունքը որոշակիորեն պարպվի։

Հայտնի է, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել։ Սակայն մեր տեղեկություններով, այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն համարվում է Հիմնադրամի վաղեմի աշխատակից, Հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը՝ հոգեբան Սեյրան Ամիրյանի որդին, որը նույնպես մասնագիտությամբ հոգեբան է, հոգեբանական գիտությունների թեկնածու։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 20-ին լույս չի լինի

Հուլիսի 20-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...

×
Gallery Image