Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս ձերբակալությունն աբսուրդ է ոչ միայն այն պատճառով, որ Դարբինյանը քաղաքապետի պաշտոնը թողել է գրեթե 10 տարի առաջ` 2016 թվականին, այլ նրանով, որ 8 տարի իշխանություն լինելուց հետո է Նիկոլ Փաշինյանը որոշել հիշել Դարբինյանին: Ոմանց կթվա, թե միակ պատճառը 2026-ի ընտրություններն են` չէ որ փիառ կամպանիան ամիսներ առաջ է մեկնարկել և նախկիններին պատժելու հողի վրա Փաշինյանը դեռ հույս ունի մի քիչ իր ռեյտինգը բարձրացնել: Բայց այստեղ պարզվում է` ավելի կարևոր պատճառ կա: Սամվել Դարբինյանը, որպես լոռեցի, բավականին մտերիմ է «Տաշիր ընկերության» սեփականատեր Կարապետյանների հետ և Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը շտապել է Երևան, ողջ օրը Կարապետյանների տանն է եղել, ապա կալանքի քննության ժամանակ` դատարանի մոտ: Եվ քանի որ Հայաստանում այլևս չեն գործում օրենքները, դրանց փոխարինում է Նիկոլ Փաշինյանի կամքը, ուստի բոլոր նրանք, ում մատնացույց անի նա, կարող են հայտնվել բանտում, ինչը և տեղի ունեցավ Դարբինյանի հետ: Մեր տեղեկություններով, նրա ձերբակալության հիմքում հնուց քննվող մի գործ է` կապված Վանաձորի մաքրման կայանի սեփականաշնորհման հետ, որտեղ նախկին քաղաքապետը ենթադրաբար չարաշահումներ է թույլ տվել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 179 և 190 հոդվածներով`փողերի լվացում, յուրացում:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ՍԴ-ն հրապարակել է որոշումը․ մանրամասներ
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ Հիշեց...
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են...
Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ` Անի Օհանյանի հարաբերությունները գնալով սրվում են։ «Հրապարակ»-ի տեղե...
ՍԴ դատավորների մեջ անհամաձայնությու՞ն կա
Այսօր Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի 7 ուժերի դիմումների գործով իր որոշումը։ Մինչ այս պահը...
Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակ...
Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի բարձունքում մոտ մեկ ամիս առաջ տեղադրվել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագոր...
×
❮
❯