«Հայաստան» դաշինքը զբաղված է իր օրակարգով։ Իմ գործընկերները արդեն մի քանի անգամ հնչեցրել են, որ մենք հիմա վարում ենք ապակենտրոնացված պայքարի քաղաքականություն ու մեր գործընկերները հենց այս պահին զբաղված են իրենց վրա դրված պարտականությունների կատարմամբ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե ինչու «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն համախմբվում Վանեցյանի շուրջ, միայն առանձին-առանձին գալիս աջակցություն են հայտնում նրան ու հեռանում։
« Ոչ, «Պատիվ ունեմի» ու «Հայաստանի» օրակարգերը միմյանցից չեն տարբերվում։ Օրակարգում ունենք մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի ու նրան հետևողների շուտափույթ հեռացումը մեր քաղաքական դաշտից ։ Այո, մենք հստակ պլան ունենք, պլան միանշանակ կա, բայց բնականաբար ես այս պահին չեմ ուզում ու չեմ բացելու փակագծեր, ամեն ինչի վերաբերյալ տեղեկատվություն հաստատ կտրամադրվի»,- ասաց Հակոբյանը։