Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել

«Հրապարակ»․ Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել

Որոշ տեղեկություններով՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման։ Դեռ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ պետք է վերանայել Արցախի ներկայացուցչության հարցը։ Ըստ լուրերի, արցախահայության շրջանում ուզում են խժդժություններ առաջացնել, ապա այդ հիմքով շենքը հետ վերցնել Արցախի իշխանություններից։ Բաբայանի մոտ 2 տասնյակ աջակիցներ երեկ բողոքի ակցիա էին անում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով լուծել վտարանդի արցախցիների սոցիալական խնդիրները, բողոքում էին, թե ԱՀ քաղաքական ղեկավարությունը չի զբաղվում այդ խնդիրներով, պետք է մի կառույց ձեւավորել՝ Բաբայանին նշանակել ղեկավար, որ այդ խնդիրները լուծվեն, օրինակ՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ոչ թե 3-ական միլիոն տրամադրեն, այլ Բաբայանի ծրագրով՝ 7 մլն։ Մինչդեռ այս հարցերի հասցեատերը ոչ թե Արցախի ներկայացուցչությունն է, այլ՝ ՀՀ կառավարությունը, որը մերժեց ԱՀ իշխանությունների՝ 1 շնչին 5 մլն դրամ տալու նախագիծը։

Իսկ զավեշտն այն էր, որ Բաբայանի կողմնակիցներն Արցախի քաղաքական վերնախավին սպառնում էին ջրի երես հանել թալանը, պահանջում էին, որ Արցախի ներդրումային հիմնադրամի մասով քննիչ հանձնաժողով ստեղծվի: Հիշենք, որ բլոկադայի ժամանակ հենց Բաբայանի կուսակիցներն են ԱԺ-ում տապալել ընդդիմության նույն նախաձեռնությունը։ Իրականում, Բաբայանը փորձում է արցախցիներից ձեւավորել ՀԿ՝ անիմաստ դարձնելով Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, սակայն դա չի ստացվում․ երեկվա հավաքը սակավամարդ էր։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image