Հասարակություն

Լրտեսություն և պետական դավաճանություն. մեղադրանք բրիտանական կազմակերպությանը

Լրտեսություն և պետական դավաճանություն. մեղադրանք բրիտանական կազմակերպությանը

Արցախի նախագահի ներկայացուցիչ Բորիս Ավագյանին Արցախի ԱԱԾ-ից հայտնել են, որ բրիտանական «HALO Trust» ընկերության գործունեության վերաբերյալ իր հայտարարության կապակցությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեկան գործ ԱՀ Քրեական օրենսգրքի 310՝ պետական դավաճանություն և 316 -րդ՝ լրտեսությունը հոդվածի հատկանիշներով է

Բրիտանական կազմակերպությունը, հիշեցնենք, կասկածվում է Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը թշնամուն փոխանցելու մեջ, ինչն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Մի կարևոր հանգամանք. «Հելո թրաստ» կազմակերպությունն աշխատել է նաեւ Սյունիքում՝ ականազերելով 100 հազար քմ տարածք, ինչը Սյունիքում ստեղծված իրավիճակում պակաս չարագույժ չի հնչում։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image