Մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբեւեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանիելյանն էլ՝ մոսկովյան այցերի։ Նրանց որոշ հրապարակումներից հայտնի դարձավ, որ հանդիպում են ունեցել Պետդումայի գործընկերների հետ, մասնակցել են Հանրային խորհրդում կազմակերպված ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին։ Իսկ մյուս կուսակցականները շարունակում են ակտիվ մարզային այցեր իրականացնել։ Կուսակցականների նման ակտիվությունից կարելի էր ենթադրել, որ համապետական ընտրություններին մասնակցելու են, թեեւ վստահեցնում են, որ որոշում չկա, այս պահի դրությամբ 50/50 է։ ՀՀԿ համագումարին՝ ապրիլի 4-ին, թերեւս, կտրվի այդ հարցի պատասխանը։ Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս ընտրությունները ՀՀԿ-ն բաց կթողնի, բայց շատ ակտիվ կլինի այլ ընդդիմադիր ուժերին խանգարելու ուղղությամբ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհե...
Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր...
«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի ք...
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաս...
«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռ...
Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման սահմանափակումների ֆոնին, Մոսկվայում հուլիսի 5-ին անցկացվել է...
Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լու...
Ռուս հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հայտարարել է, որ տեղեկություններ, թե իր մոտ օնկոլոգիական հիվանդությո...
×
❮
❯