Այլ

ԱՄՆ-ն նախաձեռնել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքների վերսկսումը

ԱՄՆ-ն նախաձեռնել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքների վերսկսումը

ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը՝ որպես Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման մի մաս։

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ այս առաջարկը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերի մի մասն է։ 

Նոր նախաձեռնությունների շրջանակներում Միացյալ Նահանգները նախկինում հնչեցված առաջարկներին ավելացրել է Խորհրդի շրջանակներում անվտանգության վերաբերյալ քննարկումները վերսկսելու գաղափարը։

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին, սակայն դրա գործունեությունը կասեցվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։ 

Դրա գործունեության վերսկսումը կարող է կարևոր քայլ լինել ներկայիս լարվածությունը կարգավորելու ուղիներ գտնելու գործում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image