Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը, որից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ նիստի ընթացքում քննարկվել է և ընդդիմության, և ՔՊ-ի հայտարարության նախագծերը, սակայն չեն եկել ընդհանուր հայտարարի տեքստերի հարցում, ուստի քվեարկվել է երկու նախագծերն էլ, ու ՔՊ-ն կողմ է քվեարկել իր նախագծին` մերժելով ընդդիմության բերած հայտարարության նախագիծը:
Կոնջորյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ կետերի հետ են ունեցել անհամաձայնություն, միայն նշեց, որ ԱԺ հայտարարությունը պետք է համահունչ լինի Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը:
«Այս պարագայում մենք ոչ թե կարգավիճակից ենք բխեցնում անվտանգությունն ու իրավունքները Լեռնային Ղարաբաղի հայության, այլ ԼՂ հայության անվտանգությունից և իրավունքներից է բխեցվում կարգավիճակը»,-ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով` «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավագույն մեխանիզմը պետք է լինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը»:
Hraparak.am-ը հարցրեց` Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Արցախի Հանրապետության, սակայն ՔՊ-ական Կոնջորյանը խուսափեց պատասխանից ու հեռացավ:
Մանրամասն՝ տեսանյութում