Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ճանաչե՞լ Կոսովոյի անկախությունը. ԱԳՆ-ի պարզաբանումը՝ «Հրապարակին»

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ճանաչե՞լ Կոսովոյի անկախությունը. ԱԳՆ-ի պարզաբանումը՝ «Հրապարակին»

Գրել էինք, որ Կոսովոյի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է այդ երկրի անձնագրերը, այդ թվում՝ համաքաղաքացիական, դիվանագիտական և ծառայողական։ «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան՝ լուրը պաշտոնապես հաստատեցին նաև ՀՀ ԱԳՆ-ում: 

«Նպատակ ունենալով ապահովելու մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետությունը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն», ասացին մեզ: ՀՀ արտաքին գերատեսչությունից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է Երևանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը և արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։

«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, ՀՀ և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում: Նկատենք, որ այս առումով ՀՀ-նն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,-պատասխանեցին ԱԳՆ-ից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image