Հասարակություն

Չարենցավանի թիվ 27/05 տեղամասում ՔՊ-ի վստահված անձը որոշել է, որ իրենց քվեաթերթիկը պիտի դրվի վերևում

Չարենցավանի թիվ 27/05 տեղամասում ՔՊ-ի վստահված անձը որոշել է, որ իրենց քվեաթերթիկը պիտի դրվի վերևում

Չարենցավանի թիվ 27/05 տեղամասում ընտրություններն այս պահի դրությամբ անցնում են խաղաղ, բայց պասիվ մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահը Hraparak.am-ին ասաց, որ միջադեպեր չեն գրանցվել, բայց առանձնապես ակտիվություն էլ չկա: Ընտրողների մեծ մասը հիմնականում տեղյակ է` ինչպես պետք է քվեարկել, մեր ներկայությամբ մի տարեց մարդ միայն հարցրեց, թե որտեղ պետք է նշում կատարի, և նրան բացատրեցին, որ նշում հարկավոր չէ` պետք է ընդամենը նախընտրած համարի քվեաթերթիկը վերցնել, դնել ծրարի մեջ և գցել քվեատուփը:

Ասացին նաև, որ առավոտյան ՔՊ-ի վստահված անձն է մի պահ աղմուկ բարձրացրել` պնդելով, որ քվեաթերթիկները ընտրողներին տալիս այնպես դասավորեն, որ ՔՊ-ի քվեաթերթիկը լինի վերևում, սակայն ԿԸՀ-ից լրացուցիչ ճշտելուց հետո նրան բացատրել են, որ ըստ հերթականության` կարող ՔՊ-ինը պետք է լինի ամենաներքևում, որից հետո ՔՊ-ի պաշտպանը հանդարտվել է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image