Հասարակություն

Սպասում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանին

Սպասում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանին

Անցյալ շաբաթ, հոկտեմբերի 30-ին մենք տպագրել էինք  «Ինչ կարգի եւ ինչով վարակված ցորեն է Փաշինյանը ներմուծում Հայաստան» հոդվածը որում ասված էր, որ հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար բաց աղբյուրներից մեզ հասանելի դարձած գիտական եւ լաբորատոր տեղեկությունները` Ղազախստանում երաշտների եւ հորդառատ անձրեւների արդյունքում ցորենի ծլման եւ միկո տոքսիններով թունավորման մասին առայժմ չենք հրապարակում, այլ փոխանցում ենք ՀՀ Վարչապետի աշխատակազմին։ 

Վերոնշյալ տեղեկությունները երեկ հանձնել եմ Վարչապետի աշխատակազմ։ Վերցրել եմ ստացական։ 

Տեղեկատվության տրամադրման համար ընդունված 5-օրյա ժամկետում ակնկալում ենք պաշտոնական պատասխան հոդվածում ձեւակերպված հարցերին՝ 
ա/ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Ղազախստանից Հայաստան III կարգի եւ միկո  տոքսիններով վարակման ենթակա ցորենի ներկրումը կասեցնելու համար, 
բ/ ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում անձինք, ովքեր բանակցել են ցորենի գնումն ու ներկրումը, գ/ ի՞նչ քաղաքական հետեւանք է սպասվում գյուղատնտեսության ոլորտը վերահսկող նախարարին։

Հինգօրյա ժամկետը լրանում է նոյեմբերի 10-ին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image