Մայիսի 10-ին ավարտված բուհերի ընդունելության առկա համակարգի հայտագրման գործընթացը խայտառակ արդյունքեր է գրանցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Այսպես, «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Բույսերի պաշտպանություն», «Ագրոարդյունաբերական տեխնոլոգիաներ» մասնագիտություններում ընդհանրապես դիմորդներ չեն եղել, իսկ «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Անասնաբուժություն» և «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտություներում դիմել են 1-ից 5 հոգի:
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ագրարային համալսարանի դիմորդների գերակշիռ մասը չի հաղթահարում նվազագույն շեմը: Լավագույն դեպքում նշված մասնագիտություներում ձևավորվելու են 1-2 հոգանոց կուրսեր: Իսկ նման պայմաներում որակյալ կրթություն կազմակերպելը կամ մասնագետներ թողարկելը անհնար է: