Ժամանց

Ում և ինչ մրցանակ է հանձնել Ռոնալդուն

Ում և ինչ մրցանակ է հանձնել Ռոնալդուն

Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը արժանացել է Globe Sports Award մրցանակին՝ որպես համաշխարհային սպորտի բացառիկ ներկայացուցիչ։ Պարգևը Ջոկովիչին հանձնել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։

Մրցանակը ստանալուց հետո Ջոկովիչը նշել է, որ այդ պահը իր համար անակնկալ և միաժամանակ շատ հուզիչ է եղել։ Նրա խոսքով՝ մեծ պատիվ է մրցանակ ստանալ մեկ այլ սպորտային լեգենդի ձեռքից, ինչը նա համարել է իր երազանքներից մեկի իրականացում։ Թենիսիստը ընդգծել է, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է և ներկա է գտնվել միջոցառմանը՝ կիսելու այն բացառիկ տարին, որը նշում էին հավաքված ֆուտբոլային աստղերը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image