Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Ավինյանը զբաղեցրել էր Մանվել Գրիգորյանի համարը

«Հրապարակ». Ավինյանը զբաղեցրել էր Մանվել Գրիգորյանի համարը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում մի քանի օր մնացել է հյուրանոցում, որը պատկանում է դաշնակցական Դավիթ Իշխանյանին։ Ավինյանը զբաղեցրել է հյուրանոցի վիպ համարը, ճիշտ նույն համարը, որտեղ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին գրեթե մեկ ամիս ապրում էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։

Թե ինչու է փոխվարչապետի ընտրությունը կանգ առել դաշնակցականին պատկանող հյուրանոցի վրա, դժվար է ասել, բայց պատմում են, որ Ավինյանը վատ չի զգացել իրեն, ենթարկվել է հյուրանոցի ադմինիստրացիայի հրահանգներին․ գիշերային ժամերին անջատել է համարի լույսերը, ավելին՝ երբ հրթիռակոծել են Ստեփանակերտը, եւ միացել են օդային տագնապի ազդանշանները, բոլորի հետ միասին իջել է հյուրանոցի նկուղային հարկում տեղակայված ռեստորանը։

  Հիշեցնենք, Տիգրան Ավինյանն արդեն վերադարձել է Երևան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image