5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հարավ-Ամերիկյան Չիլի պետության կենտրոնական հատվածում։
Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։ Էպիկենտրևոնը գտնվում է մոտ 22 հազար բնակչություն ունեցող Լեբու քաղաքից 34 կմ դեպի հարավ-արեւմուտք։
Օջախի խորությունը 23 կմ է։ Ավերածությունների, մարդկային զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվել։