Այլ

Գերմանիայի նախազգուշացումը․ «Թուրքիան սխալ ազդանշաններ է ուղարկում» 

Գերմանիայի նախազգուշացումը․ «Թուրքիան սխալ ազդանշաններ է ուղարկում» 

Թուրքիան սխալ հաղորդագրություններ է ուղարկում Եվրոպական Միությանը՝ դուրս գալով կանանց նկատմամբ բռնությանը հակազդելու համար նախատեսված դաշնագրից ու փակելով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը» (HDP)։

Միջազգային «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ ՝ այսօր Թուրքիային նախազգուշացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

«Ինչ մենք տեսել ենք վերջին մի քանի օրվա ընթացքում՝ HDP-ի արգելքը և, մասնավորապես՝ Ստամբուլյան կոնվենցիայիայի դուրս բերումը, բացարձակապես սխալ ազդանշաններ են», - Բրյուսելում ասել է Մաասը՝ իր ԵՄ գործընկերների հետ հանդիպումից առաջ:

«Միևնույն ժամանակ, արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ու Հունաստանի հակամարտության մեջ առկա էին վերաբորբոքման նշաններ», - ընդգծել է ԳԴՀ դիվանագիտության ղեկավարը: Անցյալ տարի ԵՄ-ն Անկարային պատժամիջոցներով էր սպառնացել տասնամյակներ տևած վեճի բռնկումից հետո:

Մաասի խոսքերով՝ Թուրքիայի մասով կա «լույս ու ստվեր»։ 

«Մենք ստիպված կլինենք քննարկել այսօր Թուրքիայից եկող այս խառը ազդանշանները։ Եվ շարունակելու ենք ձգտել շարունակական երկխոսության ու կօգտագործենք այս երկխոսությունն այն հարցերի լուծման համար, որտեղ կարծում ենք, որ Թուրքիան սխալ ազդանշաններ է ուղարկում», - հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image