Քաղաքականություն

Կմասնակցի՞ Աջապահյանը Ղուկասյանի երդմնակալությանը

Կմասնակցի՞ Աջապահյանը Ղուկասյանի երդմնակալությանը

Գյումրիում ավարտվեց համայնքապետի ընտրությունը։ Ավագանու անդրանիկ նիստին ներկա ընդդիմադիր 18 ավագանու անդամներից 18-ն էլ քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին, վերջինս ընտրվեց քաղաքապետ, նիստը բոյկոտեցին և չմասնակցեցին ՔՊ ավագանու14 անդամները։

Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա 2025թ.-ի ապրիլի 19-ին՝ ավագանու երդմնակալության նիստին։

Այդ մասին Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․
«Այդ ժամանակ եպիսկոպոս Աջապահյանը թող գա, կհրավիրենք»։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ կընդունի՞ Ղուկասյանի առաջարկը, թե՞․․․․ 

«Ես հիմա ավագ շաբաթվա մեջ եմ, եւ ամեն ինչից հեռու եմ»,-ասաց Սրբազանը։Մեր ճշգրտող հարցին, թե երդմնակալությունը ապրիլի 19-ին է եւ ավագ շաբաթը կարծես վերջանում է, ասաց․«Ապրիլի 19-ին արդեն, այո, Զատկի ճրագալույցի երեկոն է, եւ եթե ոչինչ չխանգարի, կտեսնենք, թող օրը գա, հրավիրեն, կտեսնենք » ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image