Քաղաքականություն

Հայկ Գրիգորյանը նոր պաշտոն է ակնկալում

Հայկ Գրիգորյանը նոր պաշտոն է ակնկալում

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնը համալրելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին է ներկայացրել երեք թեկնածություն՝ Հայկ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի և Հովհաննես Ավագյանի։

Հայկ Գրիգորյանն այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, մինչ այդ Քննչական կոմիտեի ղեկավար Նելլի Բաղդասարյանը և Հովհաննես Ավագյանը՝  Երևանի քրեական դատարանի դատավորներ։

Կան տեղեկություններ, որ իշխող ՔՊ-ն Հայկ Գրիգորյանին է ընտրելու թափուր պաշտոնում, որին 2022-ի դեկտեմբերին ընտրել էր ԲԴԽ անդամի պաշտոնում, ի դեպ, Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամի ընտրությանը կողմ էր քվեարկել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության մեծամասնությունը, Գրիգորյանը Սերժ Սարգսյանի ժամանակ է բարձր պաշտոնի նշանակվել։

ՀԳ․ Վճռաբեկ դատարանը համալրում են երբեք դատավոր չաշխատած անձանցով: Օրենքում մի սողանցք են ստեղծել, որ գիտությունների դոկտորները կամ գիտնականները կարող են նշանակվել եւ դատական երրորդ ատյանում, որտեղ ավելի մեծ է պատասխանատվությունը, արդեն որերորդ մարդուն են ուզում նշանակել, որը առաջին եւ երկրորդ ատյաններում չի աշխատել, երբեք դատավճիռ չի գրել, դատաքննություն չի իրականացրել:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image