Financial Times պարբերականը գրում է, որ ուկրաինական ռազմաճակատում վիրավորված ուկրաինացի զինվորականների մոտ հայտնաբերվել է ինֆեկցիա, որն անհնար է բուժել անտիբիոտիկների միջոցով։ «Այս տարվա սկզբին Գերմանիայում գտնվող ամերիկյան զինվորական հոսպիտալներից մեկում մասնագետները հետազոտել են ճակատում վիրավորված ուկրաինացի զինվորականի եւ տագնապալի հայտնագործություն արել։ Նա ունեցել է ինֆեկցիա, որը կայունություն է ցուցաբերել առկա բոլոր հակաբորբոքայինների նկատմամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Լրագրողները նշում են, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց ի վեր նման դեպքերը հաճախացել են ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ Եվրոպայի այլ հատվածներում, ուր տեղափոխվում են ուկրաինացի վիրավորները՝ բուժման համար։ Նաեւ նշվում է, որ այդ նոր ինֆեկցիայով մարդը կարող է վարակվել ինչպես ուկրաինական զինվորական հոսպիտալներում, այնպես էլ ուկրաինացի փախստականների տեղավորման վայրերում։