Հասարակություն

Փաշինյանի մոտ հոգեբանական հյուծվածություն կա՝ նա սպառվել է․ հոգեբան 

Փաշինյանի մոտ հոգեբանական հյուծվածություն կա՝ նա սպառվել է․ հոգեբան 

Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորի հետ հարցուպատասխանի ժամանակ հերթական ագրեսիայի դրսեւորումներն է ցուցադրել: Նա, մասնավորապես, սպառնացել է՝ ընդդիմադիր պատգամավորներին ԱԱԾ «պադվալները» գցել, ու այս ոճի մեջ այլ հայտարարություններ եւս: Բացի այդ, ձեռքի նշանով ցույց է տվել վիզը կտրելու նշան:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովում Փաշինյանի այդ պահվածքին, նկատում է, որ երբ հույզն արդեն կա, մարդը միշտ վերահսկողությունից դուրս է: «Փորձամասնագիտական տեսանկյունից նման բան կա, երբ որ հույզի տակ է մարդը, ինքն իրեն այլեւս չի վերահսկում: Չեմ կարծում, թե ի սկզբանե ինքը հոգեկան, հոգեբանական այնքան լավ վիճակում է եղել, բայց իր մոտ նաեւ հոգեկան հյուծվածություն կա՝ ինքը սպառվել է: Մասնագիտական տեսանկյունից դա կոչվում է մասնագիտական այրում: Չնայած ինքն այնտեղ չի նստած, որտեղ պետք է, չեմ կարող, իհարկե, դիագնոզ դնել, բայց կարծում եմ, որ եթե հոգեբուժական ստուգումներ լինեն, իր մոտ ահագին բաներ կհայտնաբերվեն: Որովհետեւ, եթե մինչ այդ էլ ինքը նորմալ է եղել, ապա այն, ինչը ինքն արել է ու ինչերի միջով անցել է, չէր կարող հոգեկան հավասարակշռություն պահել եւ նորմալ մարդ մնալ՝ այսպես ասած»,- շեշտեց Մեհրաբյանը: Սերնդափոխություն ասվածը հենց դրա համար է՝ նկատում է հոգեբանն ու հավելում, որ առանց այդ էլ Փաշինյանն ի սկզբանե կայուն հոգեբանություն չի ունեցել ու պոռթկումներ ժամանակ առ ժամանակ ունեցել է, ու այսքանից հետո ով էլ լիներ, մի խնդիր ձեռք կբերեր: «Այն ամենը, ինչը որ ինքը ժողովրդի գլխին բերել է, ինքն այդ ամեն ինչը գիտակցում է, այն ամենը, ինչերի միջով անցել է, միանշանակ՝ դրանից խնդիր ձեռք կբերեր: Իսկ եթե չի ընկալում կամ ճիշտ չի հասկանում, թե ինչ է արել, նշանակում է՝ ինքը մտածողության կամ կոգնիտիվ ֆունկցիաների խնդիր ունի: Եթե հասկանում է՝ ինչ է եղել, ինչ է տեղի ունեցել, դա էլ պատճառ է, որ խնդիր առաջանա: Նորմալ մարդը չի կարող կայուն վիճակ պահպանել այդքանից հետո: Դրա համար ինչից էլ հարցնեն, ինքը պոռթկում է ունենալու, որովհետեւ իր ստրեսակայունությունը զրո է, մինուս է»,- ասաց Մեհրաբյանը:

Զայրույթը, վախը, տագնապը քայքայում են անձի ստրեսակայունությունը: Հոգեբանը կարծում է, որ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, տարատեսակ վախերով է ապրում: Մեր դիտարկմանը, որ սովորաբար Փաշինյանի անկառավարելի զայրույթի դրսեւորումները կարծես թե նախապես ծրագրված լինեին, ասաց, որ չնայած շատ չի հետեւում նրա ժեստիկուլյացիային, սակայն վերջին դեպքում՝ նրա պահվածքում հստակ երեւում է, որ դա պոռթկում է: «Այստեղ էականը, կարծում եմ, կոռուպցիայի հարցը չէր, ցանկացած բան՝ իրականությանը համապատասխանող, իրեն ասեին, ինքը պոռթկալու էր, նույնիսկ եթե ասեին, թե անձրեւաջրերը լավ չեն քաշում, նորից պոռթկալու էր: Բայց հարցը միայն կոռուպցիային չէր վերաբերում, թաղապետին վերաբերող հարցը խայտառակություն է: Ինչքան էլ ինքն ուզի դա շրջանցել, արդարացնել, միեւնույն է, դա հարց է, որի տակից չի կարողանում դուրս գալ: Այդ պոռթկումը ցանկացած բան կարող էր առաջացնել»,- նկատեց հոգեբանը: Ինչ վերաբերում է ձեռքով ցույց տված՝ վիզը կտրելու նշանին, Մեհրաբյանը նկատեց, որ դա հատուկ է անհավասարակշիռ մարդկանց, հուզական անկայուն մարդու ժեստիկուլյացիա է, երբ որեւէ մեկն ինքն իրեն չի տիրապետում եւ կարող է նույնիսկ հայհոյել, կարող է բանը հասնել նրան, որ ձեռքով հարվածի սեղանին, ու չես կարող կանխատեսել, թե այդ վիճակն ինչ արտահայտում կստանա:

Հետաքրքրվեցինք, թե նման հոգեվիճակում գտնվող մարդկանց սովորաբար ինչ ստուգումներ են նշանակում, Մեհրաբյանն ասաց․ «Ի սկզբանե նախ պետք է հոգեբույժի մոտ ստուգումներ անցնել, եթե հոգեբուժական խնդիրը հերքվում է, արդեն նոր ուղղորդում են հոգեբանի մոտ կամ նյարդաբանի մոտ՝ վերջում, եւ, ըստ դրա, հասկանալ: Այդ պոռթկումը երեք խնդրից էլ կարող է լինել՝ ե՛ւ հոգեբուժական, ե՛ւ հոգեբանական, ե՛ւ նյարդաբանական»։ Արկադի Մեհրաբյանը շեշտեց, որ ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցածը հստակ ցույց է տալիս՝ Փաշինյանն էմոցիոնալ պոռթկում է ունեցել, ինչը նշանակում է, որ վերջինս հյուծված է, սպառված է: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image