Այլ

Ֆինլանդիան ապաստան չի տրամադրի ՌԴ-ից ժամանողներին

Ֆինլանդիան ապաստան չի տրամադրի ՌԴ-ից ժամանողներին

Ֆինլանդիայի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում դադարեցնել Ռուսաստանի հետ սահմանը հատող մարդկանց ապաստանի դիմումների ընդունումը։ 
Այս մասին գրել է տեղական խոշորագույն թերթը՝ Helsingin Sanomat-ը։

«Կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ փակել արևելյան սահմանը ապաստան հայցողների համար։ Նպատակն այն է, որ այս առաջարկի վերաբերյալ որոշում կայացվի որքան հնարավոր է շուտ»,–գրում է թերթը։

Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ռիիկա Պուրրան կիրակի օրն իր բլոգում գրել է. «Մենք այլ տարբերակներ չունենք։ Սահմանին ոչ մի խորամանկություն չի օգնի»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ֆինլանդիայի իշխանությունները երեք ամսով փակել էին հարավարևելյան սահմանի չորս անցակետերը՝ ռուսական կողմից երկիր ներթափանցող փախստականների հոսքի պատճառով։ 

Նոյեմբերի 22-ին և մինչև դեկտեմբերի 23-ը փակվել է ևս երեք անցակետ։ 
Գործում է միայն մեկը, ամենահյուսիսայինը՝ «Ռայա-Յոսեպի»-ն։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image