Էքսկլյուզիվ

«Հրապարակ».Միխայիլ Շվիդկոյը հետևել է, որ խոսակցությունը տհաճ ավարտ չունենա

«Հրապարակ».Միխայիլ Շվիդկոյը հետևել է, որ խոսակցությունը տհաճ ավարտ չունենա

Մեր տեղեկություններով, Մոսկվայում հայ մտավորականների հետ հանդիպման եկած ադրբեջանական պատվիրակությունը մանրամասն տեղեկացված է եղել, թե ովքեր են հայկական պատվիրակության անդամները: Բոլոր 4 մասնակիցների կենսագրությունների, պաշտոնների, կարգավիճակի, հրապարակային գործունեության մասին տեղյակ են եղել:

Հանդիպման ժամանակ փորձել են ավելի խորացնել իրենց իմացությունը` ով երբ է նշանակվել պաշտոնին, ինչ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ: Հետաքրքրվել են, թե նախկին նմանատիպ հանդիպումների մասնակիցներն ինչու ներգրավված չեն այս գործընթացում (նման հանդիպումներ են եղել 2004, 2006, 2008 թթ․):

Ասել են, որ տեղյակ են, որ վերջիններիս նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հետաքրքրվել են դրանցով: Չեն թաքցրել, որ հետեւում են հայաստանյան հասարակական արձագանքներին եւ մասնավորապես այն բացասական վերաբերմունքին, որին արժանանում են հայ մտավորականները` իրենց հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում կարեւոր դերակատարում է ունեցել Միխայիլ Շվիդկոյը, որն աչալրջորեն հետեւել է, որ խոսակցությունը դուրս չգա բարեկրթության հունից եւ տհաճ ավարտ չունենա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image