Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգություններին՝ կապված հետընտրական զարգացումների հետ։
Կարապետյանի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է և, ճանաչելով գործող իշխանությանը, բնական է, որ ունի իր մտահոգությունները։ Սակայն նա ընդգծել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը առաջնորդվում է սեփական օրակարգով և չի պատրաստվում ներգրավվել այլ քաղաքական հաշվարկներում։
Նրա հայտարարությամբ՝ իրենց նպատակն ընտրություններում լիակատար հաղթանակն է, որի արդյունքում, ըստ նրա, կստանան ընտրողների վստահությունը և հնարավորություն կունենան ձևավորելու կառավարություն։
Կարապետյանը նաև նշել է, որ հիմա նպատակահարմար չէ քննարկել հետընտրական սցենարները՝ ընդգծելով, որ իր թիմը պատրաստ է ցանկացած զարգացումների։