Ադրբեջանն ու Ռուսաստանն արգելափակում են Արցախում միջազգային ներկայությունը։ Այս մասին սոցկայքային իր էջում գրել է Քարնեգիի եվրոպական հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալը։
«Կարդալով արցախյան իրավիճակի մասին տագնապալի հաղորդագրությունները, ինչպես նաեւ՝ երեկ երեկոյան ՄԱԿ ԱԽ-ում Արեւմուտքի արձագանքը, տագնապալի դեժավյու առաջացավ՝ կապված բոսնիական պատերազմի մեկնարկի օրերի հետ (հուսամ՝ կսխալվեմ)։ Բանակցությունների առաջին ռաունդ։ Դա լավ է։ Սակայն նաեւ՝ Լաչինի միջանցքով պարենի զանգվածային մատակարարումների բացակայությունը, հազարավոր արցախցիների առկայությունը, ովքեր հարկադրված են եղել թողնել իրենց տները, ադրբեջանական զինվորականները, որոնք շարունակում են ըստ ցանկության առաջ գալ, այլ բանի մասին են խոսում։ Գյուղական բնակավայրերից տեղեկությունները շատ չեն, սակայն հավաստի տվյալներ կան՝ իրականացված բարբարոսությունների մասին։ ՄԱԿ նստաշրջանում Ադրբեջանի հասցեին արեւմտյան պաշտոնյաների կողմից (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա) չափազանց կոշտ արտահայտություններ եղան՝ ռազմական ուժի կիրառման պատճառով։ Միջազգային մարդասիրական առաքելության եւ տեղերում դրանց ներկայությունը հաստատելու կոչեր եղան։ Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանին հետաքրքրում են միայն Թուրքիայի եւ Ռուսաստանի հայտարարությունները։ Թուրքիայինը՝ որ ամբողջապես աջակցում է իրեն, եւ Ռուսաստանինը՝ որ ցանկանում է փոխել տեղի հայության իրավունքների հարցը՝ տեղում իր ներկայության ապահովմամբ։ Գլխավոր եզրակացությունն այն է, որ արեւմտյան խաղացողները գիտեն եւ խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ միջազգային ներկայություն ապահովել տեղերում՝ տեղի հայությանը պաշտպանելու եւ իրադարձությունների զարգացմանը հետեւելու համար, սակայն ներկայում Ադրբեջանն ու Ռուսաստանն արգելափակում են դա»,- գրել է դը Վաալը։