Հասարակություն

Այդ շուկաները հանեք քաղաքի կենտրոնից, տեղը այգիներ տնկեք

Այդ շուկաները հանեք քաղաքի կենտրոնից, տեղը այգիներ տնկեք

Բնապահպան Սիլվա Ադամյանին խնդրեցինք խորհուրդ տալ երեւանցիներին, թե ինչպես նվազեցնեն «Սուրմալուի» պայթյունի հետեւանքները եւ ինչ անեն, որ օդի ու միջավայրի աղտոտվածությունը նրանց առողջության համար հետեւանքներ չունենա։
Նա ասաց․ «Ամբողջ աշխարհում չկա նման բան, որ քաղաքի կենտրոնում լինի նման կարգի շուկա։ Ուղղակի ամոթ է մեզ։ Օրինակ․ այդ «փեթակնոց» ասածը, դրանք ինչի՞ են մնացել քաղաքի կենտրոնում։ Այս ամբողջը պետք է քաղաքից հանվի, տեղը այգիներ պատրաստվի, ծառեր տնկվի։ Ամեն ինչը, հո առուծախով չի որոշվում։  Արշակունյացի այդ  հատվածը փաստացի այն գլխից էլ եղել է ոչ այնքան լավ օդային ավազան։ Այդ տարածքում շոգ է, քամիները շատ են։ Այսինքն, մենք պետք է այդ հատվածը բարելավենք, գուցե մի մեծ ջրավազան պատրաստենք, որպեսզի  մարդիկ գնան այս շոգ օրերին ավազանի մոտ։ Հիմա ինձ կասեն, թե ժողովրդի դեմ եմ, ոչ՝ ես ժողովրդի կողմն եմ»։

Այսօր սոցցանցերում բնապահպանները, բժիշկները գրառումներ են անում, որտեղ հորդորում են մարդկանց՝ որոշ ժամանակով դուրս գալ մայրաքաղաքից մինչև օդը փոքր-ինչ մաքրվի։ Տիկին Ադամյանը կարծում է, որ դա հարցի լուծում չէ․ 

«Երևանից հեռանալով և ժամանակավոր ապաստանելով քաղաքից դուրս վայրերում, դա հարցի լուծում չի։ Քաղաքի կենտրոնական մասերում նման պահեստավորված օբյեկտներ մենք չպիտի ունենայինք։ Այստեղ խնդիրը նրանում է, որ այսպիսի մեծ առևտրի կենտրոնները իրենք իրենց անվտանգության համակարգով չեն համապատասխանում նորմատիվներին։ Այսօր «Սուրմալույում» է դեպքը պատահել, վաղը կարող է մեկ այլ վայրում նման բան լինի, որը նույնպես կպարզվի, որ չի համապատասխանում ստանդարտներին։ Այն, որ  ժամանակին մեր  Կառավարությունը, պատկան մարմինները թույլ են տվել նման օբյեկտները կենտրոնական, խիտ բնակեցված  մասերում, կամ այնպիսի մեծ առևտրի կենտրոնում, որտեղ ամենօրյա շատ առևտուր են մարդիկ անում, բերել ու պահեստավորել են պայթուցիկ նյութեր։ Առաջին խնդիրը սա է։ Ես չգիտեմ, թե ինչ է մտածում քաղաքաշինության նախարարությունը, քաղաքապետարանը, որ այսպիսի թույլտվություններ է տվել և վնաս պատճառել ոչ միայն քաղաքի մթնոլորտին, շրջակա միջավայրին և մարդկանց ֆիզիկականին։ Տեսանք՝ ինչքան մարդ զոհվեց։ Եվ հետո ամսական այդ ի՞նչ քանակության պայթուցիկ նյութ է մտնում ՀՀ, ինչ նյութեր են դրանք՝ արդյոք միայն հրավառությունների համար նախատեսված այդ «սալյուտ» կոչվածներն են, որևէ մեկը թվեր ունի՞ այս մասին։ Չէ որ նաև նորմատիվներ կան՝ ինչը կարելի է ներկրել, ինչը՝ չի կարելի։ Ասեմ, որ այս ներկրումներն էլ նորմատիվներին համապատասխան չեն։ Պարզեք առողջապահության նախարարությունից այս վերջին  տարիներին այդ պայթուցիկ նյութերի պատճառով քանի երեխա է դարձել հաշմանդամ։ Սա գլոբալ խնդիր է և այս հարցը պետք է արմատապես լուծել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image