ԱՄՆ-ում 52 միլիոն կաթոլիկ կա։ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Հռոմի Ֆրանցիսկոս պապը քաղաքական հայտարարություն արեց, որը կարող էր մեծապես ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Նա քննադատեց ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին։ Հռոմի պապը չի նշել երկու թեկնածուների անունները, սակայն ակնարկել է երկու քաղաքական գործիչների դիրքորոշումները միգրանտների և աբորտների վերաբերյալ։ «Մեկը ցանկանում է արտաքսել միգրանտներին, իսկ մյուսը սպանում է երեխաներին»։ Դա նույն Հռոմի պապն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտանյոք հանդերձ նրա «ձեռն էր համբուրում» ու հալվում։ Իմ գործը չէ խորանալ Փաշինյանի կրոնական զգացումների մեջ, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչու՞ երբ Հռոմի պապը հայտարարություն արեց, նա խոնարհ գառան պես նրա աջն էիր համբուրում, զուգընկերուհին էլ ասում էր՝ ես ինձ իսկապես օրհնված եմ զգում։ Բայց երբ մեր Սրբազաններն են խոսում, սուրը վերցնում, մարտի է դուրս գալիս։ Հռոմի պապը ժողովրդին ասում էր․ «Դուք պետք է քվեարկեք։ Դուք պետք է ընտրեք չարյաց փոքրագույնը»: Որ մեր կաթողիկոսը նման ուղղորդում աներ, Նիկոլ Փաշինյանն իսկույն կձերբակալեր։
ԱՄՆ-ում ազգային խնդիրն ու սկզբունքային հարցերը միգրանտների և աբորտների շուրջ են, իսկ մեր Սրբազանների առաջնահերթությունը հայրենիքը «թշնամուն չհանձնելն» է․․․ Բայց կարևո՞ր է, թե որն է ավելի առաջնային, երբ մեր պետությունը դարեր շարունակ Եկեղեցու շնորհիվ է գոյատևել։ Եկեղեցին ոչ միայն հոգևոր կյանք է ապահովում, այլև երկրի պաշտպանությունն է իր առաքելությունը՝ ներքին թե արտաքին թշնամուց։