«Վերջին 24 ժամվա մեջ իդլիբյան դեէսկալացիոն գոտում արձանագրված է գնդակոծության 23 դեպք ահաբեկչական
«Ջաբհաթան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից։ Իդլիբ նահանգում արձանագրվել է 11, Լաթաքիայում ևս այդքան, Հալեպում՝ 3 դեպք»,- այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գծով հատուկ ներկյայացուցիչը՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Հեյր Պեդերսոնը հեռախոսազրույց են ունեցել։
Սեպտեմբերի առաջին իսկ օրերից հաղորդվում է գնդակոծությունների մասին և սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը մայիսի 26 -ին վերընտրվել էր այդ պաշտոնում։
Պուտինը հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Սիրիայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի անօրինական ներկայությունը Դամասկոսին թույլ չի տալիս առաջ շարժվել համախմբման ճանապարհով։